Նինոծմինդայի երկրագիտական թանգարանը գտնվում է անմխիթար վիճակում։ Հորդառատ անձրևների ժամանակ ջուրը սկսում է կտուրից ներս կաթել։ Պատերին առաջացել են ճաքեր, ծերպերը թափվում են։ Բացի այդ, թանգարանում սաստիկ և «անմարդկային» ցուրտ է։ Ձմռան սեզոնին այցելուն ցրտի պատճառով հնարավորություն չի ունենա բոլոր նմուշները մանրամասն դիտելու։
Մունիցիպալ բյուջեից Երկրագիտական թանգարանին հատկացվել է 27 000 լարի, որը բաշխվում է միայն աշխատավարձի և այլ ծախսերի վրա։ Իսկ հիմնական խնդիրների լուծումը մնում է ստվերում։
Հարցազրույցը թանգարանի տնօրեն Արևիկ Տոներյանի հետ լսեք ստորև տեղադրված ձայնագրությունում.
Թանգարանի խնդիրներից մյուսը նմուշներ գտնելն է, տնօրեն Արևիկ Տոներյանի խոսքերով՝ հիմնականում ինքը և աշխատակիցներն են փնտրում ու գտնում նմուշներ, օգնում են նաև հարազատները և ինչպես տնօրենն է ասում`. «Այսկերպ ստացվում է հավաքել նմուշներ»։
«Թանգարանի այցելուները հիմնականում տեղացիներն են, այլ երկրներից զբոսաշրջիկներ էլ են այցելում, բայց քիչ»,- ասում է տնօրենը։
Արևիկ Տոներյանը ցանկանում է, որ շատ այցելուներ լինեն և համագործակցություն լինի կրթօջախների հետ։
Թանգարանի մասին մանրամասները՝ տեսանյութում.