News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հանդիպումներ է ունենալու ռուսական «Գազպրոմ» և «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ ընկերությունների հետ։
Կալաձեն դեկտեմբերի 13-ին Վիեննայում պետք է հանդիպի «Գազպրոմ էքսպորտ» ընկերության ներկայացուցիչների հետ, իսկ դեկտեմբերի 14-ին մեկնելու է Մինսկ՝ հանդիպելու համար «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարության հետ։
Հանդիպումները կրելու են գործող համաձայնագրերի, ինչպես նաև տարեկան բանակցությունների շրջանակներում աշխատանքային բնույթ։ Ընդգծվում է, որ Վրաստանի ու «Գազպրոմ էքսպորտի» միջև պայմանագիրը գործում է մինչև ընթացիկ տարեվերջ և առնչվում է Վրաստանի տարածքով Հայաստանին գազ մատակարարելուն։