
«Վերին Լարսով» ճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Գուդաուրի–Կոբի ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը վերականգնվել է, այդ թվում կցորդով և կիսակցորդով մեքենաների համար»,– ասված է հաղորդագրությունում։