Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 20 հազարը

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 20 հազարը

Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 20213-ի։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։

Եվս 80 000-ը վիրավորվել են, ասել է նա։

Նախարարը հավելել է, որ փլատակների տակից փրկված մոտ 20 հազար մարդ ստացել է շտապ բուժօգնություն։

Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժերից հետո գրանցվել է 1666 հետցնցում։

Մինչ այժմ աղետի գոտուց տարհանվել է 86754 մարդ։

Արտերկրից որոնողափրկարարական անձնակազմերի թիվը կազմել է 7716 մարդ։

Աղետի վայր է ուղարկվել 12026 միավոր տեխնիկա՝ հիմնականում էքսկավատորներ, քարշակ, ամբարձիչներ, բուլդոզերներ, բեռնատարներ, ջրատարներ, կցորդներ, գրեյդերներ և այլ սարքավորումներ։

AFAD-ը, ընտանեկան հարցերի և սոցիալական ծառայությունների նախարարությունը և Կարմիր մահիկը 170,902 վրան և 1,507,494 ծածկոց են ուղարկել առավել տուժած շրջաններ: Տեղադրվել է 102274 ընտանեկան վրան։

Երկուշաբթի՝ փետրվարի 6-ին, Քահրամանմարաշում երկու երկրաշարժ է տեղի ունեցել՝ ավելի քան յոթ բալ ուժգնությամբ (տեղական ժամանակով ժամը 04.17-ին՝ 7.7 բալ և 13.24-ին՝ 7.6 բալ)։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել բնական աղետից տուժածների համար։ Թուրքիայի պետական ​​դրոշները ողջ երկրով մեկ խոնարհված են։

Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, Լիբանանում հունական Կիպրոսում և Իրաքում։