Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Թուրքիային երկու երկրների միջև փակ ցամաքային սահմանով, շաբաթ օրը հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։
«Այսօր Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա, մարդասիրական բեռնատարները հատել են (հայ-թուրքական – խմբ.) սահմանի Մարգարա կամուրջը և շարժվում են երկրաշարժից տուժած շրջան»,- գրել է Հունանյանը Twitter-ում։
Ավելի վաղ հայկական կողմը հայտարարել էր Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու մասին։
Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն, ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, դարձել է ամենաուժեղը 1939 թվականից ի վեր։ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 20 665-ի, ավելի քան 80 000-ը վիրավորվել է։ Երկրաշարժից տուժած Սիրիայում զոհվել է ավելի քան 1,3 հազար մարդ, ավելի քան 2,3 հազար մարդ վիրավորվել է։