Այսօր վաստակաշատ նկարիչ Համլետ Արոյանի ծննդյան օրն է

Այսօր վաստակաշատ նկարիչ Համլետ Արոյանի ծննդյան օրն է

Վաստակավոր գեղանկարիչ Համլետ Արոյանը ծնվել է 1946 թվականի փետրվարի 12 -ին։ Գեղանկարիչը ապրում և ստեղծագործում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի  Հեշտիա գյուղում: Օրվա մի մասը անցկացնել Համլետ Արոյանի հետ դա արդեն իր հետաքրքիր եւ յուրահատուկ կողմերն ունի։ Բավական է նայել նկարչի աշխատանքներին եւ կհայտնվես մի աշխարհ, որտեղ թևածում են կյանքին իմաստ հաղորդող գույներն ու մարդկային հոգին՝ մարդկային կերպարով:

Նշենք, որ այսօր վաստակաշատ նկարիչը դառնում է 77 տարեկան:

NOR ռադիոկայանի ողջ անձնակազմը շնորհավորում է նկարիչ Համլետ Արոյանին 77 -ամյակի տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նրան առողջություն, ամենայն բարիք անձնական և մասնագիտական ​​կյանքում:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի նկարներ որոնք պատկանում են Համլետ Արոյանի վրձնին:

Կարդացեք նաեւ՝