Հաթայի աղետից հետո 7-րդ օրը շարունակում են փլատակների տակից փրկվածներին դուրս բերել։
Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգում երկրաշարժից 150 ժամ անց փլատակների տակից դուրս են բերել մորն ու երեխային։
Թուրք փրկարարները ձայներ են լսել բնակելի շենքի փլատակների տակից։
Առավոտյան ժամը 09.20-ին տղան է փրկվել։ Ավելի ուշ փլատակների տակից դուրս են բերել նաև նրա մորը։
Երկուշաբթի՝ փետրվարի 6-ին, Թուրքիայի հարավ-արևելքում ավելի քան յոթ բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել (տեղական ժամանակով ժամը 04.17-ին՝ 7.7 բալ և 13.24-ին՝ 7.6 բալ)։
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 24,6 հազարը։