Վրաստանում 1 օրվա ընթացքում 3-րդ երկրաշարժն է տեղի ունեցել. էպիկենտրոնն Ախալքալաքից 2 կմ հեռավորության վրա է

Վրաստանում 1 օրվա ընթացքում 3-րդ երկրաշարժն է տեղի ունեցել. էպիկենտրոնն Ախալքալաքից 2 կմ հեռավորության վրա է

Վրաստանի հարավում՝ Սամցխե-Ջավախքում, 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 17:55-ին՝ Ախալքալաք քաղաքից 2 կիլոմետր հեռավորության վրա՝ Դիլիսկա գյուղի մոտ։ Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա, գրում է «Սպուտնիկ»-ի վրացական ծառայությունը։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Կիրակի օրը երկու երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արևմուտքում՝ Օզուրգեթիի (Գուրիա) մերձակայքում։ Առաջինի ուժգնությունը 4,4 մագնիտուդ է, երկրորդինը՝ 3, 3։