Վրաստանում եղանակը կվատթարանա

Վրաստանում եղանակը կվատթարանա

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 13-ից 18-ը Վրաստանում սպասվում է սկանդինավյան ցիկլոնի հետ կապված ցուրտ և խոնավ օդային զանգվածների տարածում, տեղումները առավելապես կլինեն ձյան տեսքով, կդիտվի քամու ուժգնացում՝ արևմտյան կողմից, ծովում սպասվում է 4-5 բալանոց փոթորիկ:

Նրանց տվյալներով՝ լեռնային և բարձր լեռնային շրջաններում հնարավոր է առատ ձյուն, բուք, մառախուղ, մերկասառույց, ձնահյուսի վտանգ։

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից պարզաբանում են, որ ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։

Գործակալության տվյալներով՝ փետրվարի 14-16-ը Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում օդի ջերմաստիճանի սպասվող անկումը մինչև -3,-5 աստիճան կարող է վնաս պատճառել ցիտրուսային մշակաբույսերին (հատկապես կիտրոնին)։