Վրացի սեյսմոլոգ Զուրաբ Ջավախիշվիլիի կարծիքով` եթե Վրաստանում շինությունները ճիշտ կառուցվեն, ապա հնարավոր կլինի պաշտպանվել աղետալի երկրաշարժերից:
Նրա խոսքով, Թուրքիայի երկրաշարժից հետո պատկերը ցույց է տվել, որ շինությունների մի մասը ավերվել է, իսկ մի մասը պահպանվել է, ուստի կարևոր է անվտանգ շինությունների կառուցումը։ Այս տեսակետը նա հայտնել է «Պալիտրանիուս» լրատվամիջոցի հետ զրույցում:
«Իրենց ցուցադրած յուրաքանչյուր կադրում երևում է մեկ-երկու չվնասված շենք, ինչը ցույց է տալիս, որ եթե մենք ճիշտ կառուցենք մեր շենքերը, կարող ենք պաշտպանվել անգամ նման աղետալի երկրաշարժերից», — ասել է Ջավախիշվիլին:
Իհարկե, շատ մանրամասն վերլուծություն է պահանջում, թե ինչու է փլուզվել այս կամ այն շենքը, հավելել է սեյսմոլոգը, բայց մեծ մասը, ըստ երևույթին, անորակ շինարարության պատճառով է. «Ասում էին նաև, որ վերջին տարիներին Թուրքիայում այս ուղղությամբ ուշադրությունը թուլացրել էին»: aliq.ge