Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 34 000-ը

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 34 000-ը

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 29 605-ի։ Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով երկրի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման վարչության (AFAD) տվյալները:

Սիրիայում աղետի զոհերի հաստատված թիվը 4 574 է։

Թուրքիայում աղետի գոտուց ավելի քան 147 000 մարդ է տարհանվել, երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարվել։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են: