Թուրքիայում շվեյցարացի փրկարարները փլատակներից հանել են մի քանի ամսական Վարդանին և նրա մորը՝ Յասմինին, հայտնում է շվեյցարական RTS հեռուստաընկերությունը։
Սոցցանցերում գրում են, որ հրաշքով փրկված մայրն ու երեխան հայ են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայ համայնքից 9 մարդ է մահացել։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժից տուժել է ավելի քան 80 հազար մարդ։
Երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։ araratnews.am