Սամցխե-Ջավախեթիում «Շարժական արդարադատության տուն» է գործում

Սամցխե-Ջավախեթիում «Շարժական արդարադատության տուն» է գործում

Վրաստանի «Շարժական արդարադատության տունը» արդեն սպասարկում է Սամցխե-Ջավախեթիի շրջանի բնակչությանը, փոխանցում է արդարադատության նախարարությունը:

Նշվում է, որ «Շարժական արդարադատության տան» աշխարհագրական տարածքը մեծացել է և այսօրվանից ավելի քան 470 ծառայություն կտրամադրի Սամցխե-Ջավախեթիի հինգ գյուղերում և նրանց շրջակայքում ապրող 10 հազար բնակչի:

Ըստ տեղեկության՝ «Շարժական արդարադատության տան» նոր մեքենան իր առաջին ծառայությունն է մատուցել Բորջոմիի մունիցիպալիտետի Թաձրիս գյուղի բնակիչներին։ Ծառայությունների մատուցման գործընթացին անձամբ են հետևել արդարադատության փոխնախարար Էրեկլե Գվինիանիձեն և «Արդարադատության տան» նախագահ Լաշա Լոբջանիձեն։ Գվինիանիձեն քաղաքացիների հետ խոսել է նաև ««Շարժական արդարադատության տան» նախագծի և ծառայությունների հասանելիության մասին։

Ի դեպ, «Շարժական արդարադատության տունը» արդարադատության նախարարության նորարարական նախագիծն է, որն առաջարկում է պետական ​​և մասնավոր հատվածի ավելի քան 470 ծառայություններ այն տասնյակ գյուղերի բնակիչներին, որտեղ արդարադատության տները չեն գործում։

Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի սեպտեմբերին և ներկայումս ընդգրկում է Կախեթիի, Շիդա Քարթլիի, Սամեգրելոյի, Գուրիայի, Աջարիայի, Իմերեթիի, Մցխեթա-Մթիանեթիի և Սամցխե-Ջավախեթիի շրջանները:

Ի դեպ, շուտով «Շարժական արդարադատության տունը» հասանելի կդառնա նաև Քվեմո Քարթլիի բնակիչներին, իսկ մինչև տարեվերջ «Շարժական արդարադատության տան» 20 մեքենա կընդգրկի Վրաստանի բոլոր շրջանները։aliq.ge