ՆԱՏՕ -ն կքննարկի նաև Վրաստանին աջակցության ավելացումը

ՆԱՏՕ -ն կքննարկի նաև Վրաստանին աջակցության ավելացումը

Այսօր՝ փետրվարի 14-ին, Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որի օրակարգում են դաշինքի պաշտպանական ներուժի ուժեղացումը, Ուկրաինային հետագա օգնությունը և գործընկեր երկրների աջակցությունը։

Երկօրյա հանդիպումից առաջ կայացած ճեպազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ նախարարները կքննարկեն նաև ՆԱՏՕ-ի գործնական աջակցության ավելացումը Վրաստանին, Մոլդովային ու Բոսնիա և Հերցեգովինային՝ Ռուսաստանի սպառնալիքի տակ գտնվող ՆԱՏՕ-ի երեք արժեքավոր գործընկերներին :

Ստոլտենբերգի խոսքով՝ նախագահ Պուտինը չի պատրաստվում խաղաղության և նոր հարձակումներ է իրականացնում, հետևաբար անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ aliq.ge