
Երեկ տեղացած առատ ձյան պատճառով փակ է Ախալքալաքի մունիցիպալիտետի Մոդեգամ գյուղի ճանապարհը։ Ներկա դրությամբ ձնամաքրման աշխատանքներ են տարվում։ Իսկ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։
Երեկ Ախալքալաքի մունիցիպալիտետում փակ և դժվարանցանելի են եղել Վարևան և Ալաստան գյուղեր տանող ճանապարհները, հիմա այդ ճանապարհներին սահմանափակումներ չեն գործում։
Ինչպես JNEWS -ին հայտնեցին Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային վարչությունից՝ պետական նշանակության Կարծախ-Թուրքիա, Նինոծմինա-Բավրա, Վալե-Թուրքիա, ինչպես նաև ներքին նշանակության Ծալկա-Թբիլիսի ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միայն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է մնում կցորդավոր և կիսակցորդավոր մեքենաների համար։