Հաստատվել է Վրաստանի 2017 թվականի բյուջեն

Հաստատվել է Վրաստանի 2017 թվականի բյուջեն

102 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատվել է Վրաստանի 2017 թվականի բյուջեն: Մինչ քվեարկությունը լարված քննարկում է ընթացել, գրում է Ալիք Մեդիան՝ վկայակոչելով ընդդիմադիր «Ռուսթավի 2»-ին:

Վրաստանի ֆինանսների նախարարը մոտ 1 ժամ ներկայացրել է բյուջեն, ինչից հետո ընդդիմությունը մեղադրել է կառավարությանը տնտեսական ծանր իրավիճակի և բնակչության աղքատացման մեջ:

Հաջորդ տարվա բյուջեի ծրագրի համաձայն՝ սպասվում է ՀՆԱ-ի 4 տոկոսանոց աճ: Միջնաժամկետ տնտեսական աճը կկազմի 6, իսկ ՀՆԱ-ի դեֆիցիտը՝ 3 տոկոս:



Opinion, pooling and voting