Նինոծմինդայի մունիցիպալիտետում շարունակվում են փողոցների լուսավորության աշխատանքները

Նինոծմինդայի մունիցիպալիտետում շարունակվում են  փողոցների լուսավորության աշխատանքները

Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում աշխատանքային հանդիպում է ունեցել պատգամավորների, գյուղապետների և գյուղի մասնագետների հետ։

Հանդիպմանը քննարկվել է գիշերային լուսավորության հարցը ինչպես գյուղերում, այնպես էլ քաղաքում։ Հանդիպմանը մասնակցել են փոխքաղաքապետեր Ալեքսանդր Միքելաձեն և Արմեն Բդոյանը, Ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանը և Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը։

Չնայած նրան, որ շրջանում տարեցտարի ավելանում են գիշերային լամպերը, այնուամենայնիվ կան փողոցներ, որտեղ լուսավորություն չկա։ Գյուղերի ներկայացուցիչները ներկայացրել են, թե որ գյուղերին և քանի լամպ է անհրաժեշտ ամբողջական լուսավորության համար։

Գյուղերի ներկայացուցիչները ներկայացրել են անհրաժեշտ քանակի լոսավորությանթյան լամպեր՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետն ամբողջությամբ լուսավորություն ապահովելու համար։ Արմեն Բդոյանի խոսքով, ծրագրի մոտավոր արժեքը կկազմի 800 հազար լարի։ Գործն արդեն ընթացքի մեջ է։

Ավելին իմացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքային ծառայության պետ Արմեն Բդոյանից։

Radio NOR · В Ниноцминдском муниципалитете продолжается работа по ночному освещению улиц населенных пунктов