Ժնեւում ռուս–վրացական միջազգային բանակցությունների հերթական փուլն անարդյունք է ավարտվել։ Կողմերը չեն կարողացել պայմանավորվել ուժ չկիրառելու եւ միջազգային անվտանգության մեխանիզմների կիրառման հարցի շուրջ, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»–ն։
Բանակցությունների 38-րդ փուլը կայացել է դեկտեմբերի 13-14–ին։ Վրացական պատվիրակությունը ղեկավարում էր փոխարտգործնախարար Դավիթ Դոնուդան։ Ռուսական պատվիրակության ղեկավարն էր ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։
Վրաստանի ԱԳՆ–ն հայտնում է, որ հանդիպման ավարտին չի հաջողվել համատեղ հայտարարություն անել ռուսական պատվիրակության դիրքորոշման պատճառով։ «Վրացական պատվիրակության ներկայացուցիչները դատապարտել են Աբխազիայի եւ Ցխինվալիի մարզերի հետ ՌԴ–ի կողմից այսպես կոչված միացյալ զինված ուժեր ստեղծելու մասին համաձայնագրի վավերացումը եւ նշել են, որ դա հերթական քայլն է օկուպացված վրացական տարածքների անեքսիայի ուղղությամբ»,– ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
www.news.am