Դեկտեմբերի 15-ի առավոտյան Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական և Կաթնատու գյուղերի աշակերտները տեղացած առատ ձյան չեն կարողացել գնալ դպրոց:
Ինչպես մեզ պատմեցին Կաթնատու գյուղի բնակիչները, իրենց դպրոցը գտնվում է գյուղի ծայրամասում, որի պատճառով ճանապարհը չի մաքրվում ձյունից, ինչն էլ խոչընդոտում է երեխաների դպրոց գնալուն: Նույն խնդրի առաջ է կանգնած նաև Ժդանովական գյուղի դպրոցը, դեպի դպրոց տանող ճանապարհը փակ է, չի մաքրված ձյունից, այդ պատճառով էլ պարապմունքները դպրոցում դադարեցված են:
Բորիս Ղարսլյան