Շրջանի գյուղեր տանող և միջպետական ​​նշանակության ճանապարհների վիճակը

Շրջանի գյուղեր տանող և միջպետական ​​նշանակության ճանապարհների վիճակը

Թե ին՞չ վիճակում են փետրվարի 15-ի ժամը 12:00-ի դրությամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղեր տանող ճանապարհները, տեղեկացանք փոխքաղաքապետ Արմեն Բդոյանից։ Նրա խոսքով, գյուղեր տանող բոլոր ճանապարհները բաց են, դժվարանցանելի է միայն Սպասովկա գյուղի ճանապարհը, սակայն ձնամաքրման տեխնիկան այն կմաքրի։

Ինչպես տեղեկացանք ավտոճանապարհների վարչությունից, ժամը 12:00-ի դրությամբ Նինոծմինդա-Ծալկա – Թբիլիսի ուղղությամբ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտի համար։ Նինոծմինդա-Բավրա ուղղությամբ ճանապարհը բաց է նաև բոլոր տեսակի տրանսպորտի համար։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ բեռնատարների համար: