Ռուս փրկարարները Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում բնակելի շենքի փլատակներում 150 հազար դոլար են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Ավերիչ երկրաշարժից հետո փլատակների հերթական շերտը բացելիս ՌԴ ԱԻՆ աշխատակիցները հայտնաբերել են 100 դոլարանոց թղթադրամներով լցված կաթսա: Հայտնաբերված 150.000 դոլար գումարը հանձնվել է տեղի ոստիկանությանը՝ գույքագրման համար», – ասվում է հաղորդագրությունում։