Նինոծմինդա քաղաքից Կարապետյանների ընտանիքը որոշել է RafBurger արագ սննդի ռեստորան բացել։
Հարություն Կարապետյանն իր հայրենի Նինոծմինդայում հայտնի է որպես ամենահամեղ կարկանդակներ, խաչապուրիներ և տարբեր ուտեստներ թխող խոհարարը։
Համեղ կարկանդակներ թխելը սովորել է հորից՝ Ռաֆիկ Կարապետյանից։ Մասնագիտությամբ իրավաբան 27-ամյա Հարություն Կարապետյանը մի քանի ամիս է բացել է սեփական բիզնեսը, որի մասին վաղուց էր երազում։
Հարությունի խոսքով՝ հայրը տանը տարբեր համեղ ուտեստներ է պատրաստել՝ հատուկ բաղադրատոմսով, ինքն էլ սովորել է : « Երկար ժամանակ երազում էի բացել իմ սեփական ռեստորանը։ Սկզբից սկսեցինք փոքրիկ Բիստրոյից, հետո ընդլայնվեց այս բիզնեսը։ «Մեր բիզնեսի առանձնահատկությունն այն է, որ պատրաստում ենք թոնիրում և օրիգինալ բաղադրատոմսով։ Հայրս թոնիրը պատրաստել է իտալական տեխնոլոգիայով, վառելափայտով ենք վառում ու թխում ոչ միայն իտալական պիցցա ու կարկանդակներ, այլև բաց կրակի վրա համեղ ու առողջարար ուտեստներ ենք պատրաստում»։
Բնակիչները ուրախ են, սիրում են մեր խոհանոցը, ամեն ինչ տնային է։ Մենք օգտագործում ենք միայն բնական մթերքներ։
Բնակիչների խոսքով՝ սա այն վայրն է, որտեղ կարելի է համեղ տնական ուտելիք ուտել։
«Ես միշտ ցանկացել եմ փորձել կարկանդակ առանց ձեթի: Մայրս նման կարկանդակներ էր թխում, համը դեռ բերանումս է։ Մեր մոտ վաղուց ոչ ոք չի պատրաստում, իսկ երբ լսեցի, որ Կարապետյանները հատուկ բաղադրատոմսով են պատրաստում, գրեթե ամեն օր համեղ կարկանդակներ եմ գնում։ Կարելի է ասել՝ նորից զգում ես տատիկիդ պատրաստած մանկության կարկանդակների համը»,- նշեց բնակիչը։
Հարությունի համար խոհարարությունն ավելի շատ արվեստ է՝ մշտական փնտրտուքների արվեստ, ճաշակի ու ստեղծագործության նոր հավասարակշռություն ստեղծելու ափսեի մեջ: