Վրաստանի ընդդիմադիր «Ստրատեգիա Աղմաշենեբելի» կուսակցության կրթության բաժնի ղեկավար Նանա Թոխվաձեն խոսել է դպրոցական անվճար սննդի ծրագրի անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր 100 երեխայից 77-ը դասերին մասնակցում է սոված, իսկ պետությունը ոչինչ չի անում անվճար սննդի ծրագիր մտցնելու համար։
«Երևի հաճախ եք հանդիպում «Սոված երեխաները դպրոցում» արտահայտությունը։ Այո, սա իրականություն է, քանի որ «Վրացական երազանքը» մեզ դարձրել է սոված երեխաների երկիր, իսկ կառավարությունը չի կարողացել անհրաժեշտ միջոցներ գտնել դպրոցական անվճար սննդի ծրագիր իրականացնելու համար», — նշել է Թոխվաձեն։
Նրա խոսքով՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ սոցիալապես անապահով քաղաքացիների թիվը Վրաստանում կազմում է 650 հազար, նրանցից ավելի քան 235 հազարը հազար անչափահաս են։ aliq.ge