Թուրքիայում երկրաշարժի հետևանքները չէին լինի այդքան ողբերգական, եթե պահպանվեին կառուցապատման նորմերը

Թուրքիայում երկրաշարժի հետևանքները չէին լինի այդքան ողբերգական, եթե պահպանվեին կառուցապատման նորմերը

Թուրքիայում նոր քրեական գործեր են հարուցվել երկրաշարժի գոտում շինարարական նորմերի խախտման կապակցությամբ: Անբարեխիղճ կառուցապատման խնդիրը քաղաքական երանգներ է ստանում, քանի որ կարող է կարևոր գործոն դառնալ գալիք նախագահական ընտրարշավի ընթացքում:

Շինարարական նորմերի ի՞նչ տեսակի խախտումներ են բացահայտվել և ի՞նչ հետևանքներ կունենան:

Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը:

«Երկրաշարժից տուժած 10 նահանգներում, դատախազություններում ստեղծվել են հատուկ բաժիններ, որոնք զբաղվում են այդ շինարարական նորմերի խախտման դեպքերով և արդեն 131 անձի վերաբերյալ հետախուզում է հայտարարված, կան արդեն ձերբակալվածներ:

Ամենատարածված շինարարական նորմերի խախտումն այն է, երբ չնախատեսված հարկեր են ավելացվել շենքերի վրա՝ կա՛մ վաղուց կառուցված շենքերի վրա, կա՛մ ենթադրենք շինթույլտվությունը տրված է եղել 4 հարկանի շենք կառուցելու համար, սակայն արդյունքում շենքը 7 հարկանի էր կառուցվել: Այդ ամենի վրա չինովնիկներն աչք էին փակում:

Ի դեպ, գիտենք, որ հաճախ նման բան նաև Երևանում է տեղի ունենում, դա պետք է ևս հաշվի առնեն մեր պաշտոնյաները:

Սակայն Թուրքիայի պարագայում դա է՛լ ավելի անընդունելի է, հաշվի առնելով այն, որ Թուրքիան մտնում է աշխարհի ամենասեյսմավտանգ 5 պետությունների մեջ:

Տարբեր լրատվամիջոցներ այժմ սեփական հետազոտություններն են անցկացնում. մասնավորապես NTV թուրքական պարբերականը պարզել է, որ Հաթայ քաղաքում մի խայտառակ դեպք է արձանագրվել, երբ նորակառույց շենքի հիմքում ցեմենտի փոխարեն կամ ցեմենտի հետ միասին նաև օգտագործվել է փրփրաթիթեղ՝ այդ պենոպլաստ կոչվածը: Արդեն քրեական գործ է հարուցվում: Իսկ բրիտանական BBC-ն սեփական հետազոտությունն է անցկացրել ու պարզել է, որ Մալաթիայում և Անտալիայում չեն փլուզվել 1960-ական թթ.-ին կառուցված շենքերը, բայց փլվել են 2019-20թթ.-ին կառուցված նոր ՝ էլիտար կոչվող բարձրահարկ շենքերը, որոնք ներկայացված էին որպես սեյսմավտանգ և պետք է դիմակայեին մինչև 10 բալ երկրաշարժի»,- ասել է Երկանյանը:https://www.shantnews.am/news/view/1265310.html