ՎԶԵԲ-ը 16 մլն դոլարի վարկ կտրամադրի վրացական «Կրեդո Բանկ»-ին

ՎԶԵԲ-ը 16 մլն դոլարի վարկ կտրամադրի վրացական «Կրեդո Բանկ»-ին

Վրաստան. հայտնի են «ԵՄ լրագրության մրցանակ 2022»-ի հաղթողների անունները

Փետրվարի 3-ին Թբիլիսիում կայացել է ԵՄ լրագրության մրցանակի 11-րդ մրցանակաբաշխությունը։

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին պարգևատրել է 7 անվանակարգերում հաղթողներին։ ԵՄ դիտորդական առաքելության (ԵՄԴԱ) սահմանած խաղաղության լրագրության հատուկ մրցանակի դափնեկրին էլ պարգևատրել է Վրաստանում ԵՄԴԱ առաքելության ղեկավարի պաշտոնակատար Տիբոր Կոզման։

2012 թվականին Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից հիմնադրված մրցանակը խրախուսում է վրաստանցի լրագրողների արհեստավարժությունն ու էթիկական վարքագիծը: Կոնֆլիկտազգայուն լրագրության համար հատուկ մրցանակը շնորհվում է վստահության ամրապնդմանը և խաղաղությանը նպաստող լրատվամիջոցներին և հանձնվում է Եվրոպական միության դիտորդական առաքելության (ԵՄԴԱ) կողմից:

Այս տարվա մրցանակաբաշխությունը ներառում էր նոր անվանակարգ՝ լավագույն ուսանողական աշխատանքի համար։

«ԵՄ լրագրության մրցանակ 2022»-ի հաղթողներն են.

  • Տպագիր կամ առցանց լրատվամիջոցներում հրապարակված լավագույն նյութ.

հաղթող՝ Նինո Նարիմանիշվիլի (JAMnews)։

  • Հեռարձակող կամ առցանց լրատվամիջոցներում հրապարակված լավագույն ռեպորտաժ. հաղթող՝ Անի Արվելաձե («Դրոեբա», Ֆորմուլա Հ/Ը)։
  • Տպագիր, առցանց կամ հեռարձակող լրատվամիջոցներում հրապարակված լավագույն հետաքննական նյութ. հաղթող՝ Նինո Ռամիշվիլի (Ստուդիո Մոնիտոր)։
  • Տպագիր, առցանց կամ հեռարձակող լրատվամիջոցներում հրապարակված լավագույն բլոգային նյութ, կարծիք կամ սյունակ. հաղթող՝ Բեսիկ Պապասկուա (Ինդիգո)։
  • Տպագիր, հեռարձակող կամ առցանց լրատվամիջոցներում հրապարակված ամենանորարար և ինքնատիպ նյութ. հաղթող՝ Թոռնիկե Մետրևելի (Ինդիգո)։
  • ԵՄ արժեքներն արտացոլող լավագույն վավերագրական լուսանկար. hաղթող՝ Դինա Օգանովա (Project 64)։
  • Տպագիր, առցանց կամ հեռարձակող լրատվամիջոցներում հրապարակված լավագույն ուսանողական աշխատանք. hաղթող՝ Քրիտինե Գոգալաձե (Ինդիգո)։
  • Խաղաղության լրագրության համար ԵՄԴԱ հատուկ մրցանակ. hաղթող՝ Լելա Կունչուլիա («Ազատություն» ռադիո)։

Առաջին յոթ անվանակարգերի հաղթողներից յուրաքանչյուրը կստանա մոտավորապես 5,200 լարիի չափով դրամական մրցանակ, իսկ ԵՄԴԱ-ի հատուկ մրցանակակիրը կստանա Լոնդոնի Պատերազմի և

խաղաղության լուսաբանման ինստիտուտի մեկամսյա կրթաթոշակ։

ԵՄ լրագրության hաջորդ մրցանակի մասին կհայտարարվի 2023 թվականի մայիսի 3-ին:

ՎԶԵԲ-ը 16 մլն դոլարի վարկ կտրամադրի վրացական «Կրեդո Բանկ»-ին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 16 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացնում է վրացական «Կրեդո Բանկի» ազգային արժույթով՝ լարիով ֆինանսավորման փաթեթը։

Այն ներառում է միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար մինչև 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային գիծ՝ աջակցելու ողջ երկրում տեղական ընկերությունների ներդրումներին: Եվս 4 միլիոն ԱՄՆ դոլար վարկ կտրամադրվի ՎԶԵԲ-ի «Կանայք բիզնեսում» (WiB) ծրագրին, որի նպատակն է խթանել կանանց ձեռներեցությունը՝ ֆինանսների հասանելիության ընդլայնման և կանանց կողմից ղեկավարվող ընկերություններին խորհրդատվության տրամադրման միջոցով: Այս ծրագրին աջակցում են Շվեդիան և Վրաստանում Եվրոպական միության պատվիրակությունը։

«Կրեդո Բանկ»-ը ևս 2 միլիոն ԱՄՆ դոլար կստանա «ԵՄ-ը՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ» վարկային գծի շրջանակներում՝ փոքր բիզնեսն ավելի ժամանակակից և էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներով արդիականացնելու համար՝ ընկերություններն ավելի կայուն և մրցունակ դարձնելով տանը և արտերկրում: Վարկառուներն իրենց ներդրումային ծրագրերի հաջող իրականացման դեպքում կստանան դրամաշնորհներ և տեխնիկական աջակցություն, որոնք երկուսն էլ ֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից` վերջինիս «ԵՄ-ը` բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության շրջանակներում:

ԵՄ-ի և ՄԱԶԾ-ի ծրագրի շրջանակներում Բաթումում կերակրում են փողոցային կատուներին ու շներին

Վրաստանի Բաթում քաղաքում ավելի քան 50 փողոցային կատուներ և շներ ԵՄ աջակցությամբ իրականացվող նախաձեռնության շրջանակում ստանում են սննդի ամենօրյա չափաբաժիններ։

Կենդանիներին կերակրում են Սևծովյան քոլեջի «Էվրիկա» երիտասարդական ակումբի անդամները, ովքեր որոշել են բարձրացնել հանրության իրազեկվածությունն անօթևան կենդանիների խնամքի անհրաժեշտության մասին:

Այս նախաձեռնությունն իրականացվում է «Մզիուրի սահլի» (Արևային տուն) ոչ ֆորմալ կրթության երիտասարդական կենտրոնի կողմից հայտարարված «Բարի գործերի միամսյակի» շրջանակում՝ Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-Վրաստան) աջակցությամբ: Ակցիային միացել են 9 քոլեջներ և ուսումնարաններ։

ԵՄ-ի և ՄԱԶԾ-ի «Ցկյանս ուսումնառության հնարավորություններ՝ տեղական գործընկերության միջոցով» համատեղ ծրագիրը խթանում է ոչ ֆորմալ կրթությունը և օգնում երիտասարդներին բացահայտել իրենց տաղանդներն ու ներուժը:

«Ավելի լավ և անվտանգ ճանապարհներ Վրաստանի համար». Վրաստանը ԵՄ աջակցությամբ մեկնարկում է ճանապարհային երթևեկության անվտանգությանը նվիրված համազգային արշավ

Վրաստանի իշխանությունները Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) աջակցությամբ  սկսել են «Ավելի լավ և անվտանգ ճանապարհներ Վրաստանի համար» համատեղ արշավը՝ ճանապարհային երթևելության անվտանգության խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար:

Այն կենտրոնանում է ճանապարհային երթևեկության անվտանգության կարևորության մասին իրազեկության բարձրացմանն ուղղված մի քանի կոնկրետ խնդիրների վրա: Արշավը կներկայացնի իրական պատմություններ ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժած մարդկանց մասին: Վրաստանի հինգ քաղաքներում՝ Թբիլիսիում, Խաշուրում, Քութայիսում, Զեստափոնում և Բաթումում կկախվեն ճանապարհային երթևեկության անվտանգության մասին ուղերձներով պաստառներ: Այս ամենին կլրացնի հեռուստատեսության, առցանց լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի միջոցով իրազեկումը: Նպատակն է ընդգրկել հնարավորինս շատ վարորդների և օգնել նրանց գիտակցել ճանապարհային երթևեկության անվտանգային ռիսկերը:

Վրաստանում ԵՄ պատվիրակության տվյալներով՝ ավտովթարները երկրում զոհերի և վիրավորների հիմնական պատճառներից են։ Գոտիներ փոխելը, արագության գերազանցումը և ալկոհոլի ազդեցության ներքո վարելը Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներն են: Վերջին երկու տարվա ընթացքում ավտովթարների հետևանքով տուժել է 15,222 մարդ, զոհվել՝ 879 մարդ, այդ թվում՝ 22 երեխա։

«Ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված մահերի և լուրջ վնասվածքների համակարգված կանխարգելումը ԵՆԲ-ի՝ ԵՄ բանկի առաջնահերթությունն է։ Վրաստանում ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգության բարելավումը մեր հիմնական առաջնահերթություններից մեկն է եղել 2007 թվականից, երբ բանկը սկսեց գործել երկրում: Դրան հասնելու համար ԵՆԲ-ն 1 միլիարդ եվրոյի ֆինանսավորմամբ աջակցում է վրացական «Արևելք-Արևմուտք» մայրուղու նախագծին, որը երաշխավորված է Եվրոպական միության կողմից։ Ի հավելումն՝ Վրաստանը ԵՄ-ի կողմից կստանա մինչև 40 միլիոն եվրո դրամաշնորհ»,- նշել է Հարավային Կովկասում ԵՆԲ-ի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Ցուրան:

Եվրոպական համերաշխության կորպուս. կամավորության հնարավորություն երիտասարդների համար Լեհաստանի Վոլա քաղաքում

Լեհաստանի Վոլա քաղաքում գործող երկու կազմակերպություններ հրավիրում են կամավորների Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից՝ մասնակցելու իրենց գործունեությանը։

Երկու կամավորական գործողություններն էլ նախատեսված են 2023 թվականի ապրիլ/մայիսից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածի համար:

Տեղական GOK Miedźna մշակույթի տանն անհրաժեշտ է կամավոր այնպիսի միջոցառումներ կազմակերպելու համար, ինչպիսիք են լուսանկարչությունը, պարային և երաժշտական վարպետության դասերը, ամառային ճամբարը և լեզվի ակումբները: Կամավորը կօգնի նաև գրասենյակային աշխատանքում և կսպասարկի կազմակերպության կայքն ու սոցիալական ցանցերի էջերը:

Ձեռնարկատիրական հասարակության զարգացման հիմնադրամը (Fundacja Rozwoju Społeczeństwa Przedsiębiorczego) փնտրում է կամավորի, որը կօգնի կազմակերպությանն իր ծրագրերն իրականացնելու գործում (տեխնիկական և նյութատեխնիկական օժանդակություն, շարժունակության ընթացքում մասնակիցներին աջակցություն, աշխատաժողովների նախապատրաստություն, առաջխաղացմանն աջակցություն, գրասենյակային աշխատանք):

Երկու կազմակերպություններն էլ փոխհատուցում կտրամադրեն ճանապարհածախսի (275-ից մինչև 360 եվրո՝ կախված հեռավորությունից) և Վոլայում համատեղ բնակարանում կեցության համար: Կամավորները կապահովվեն նաև սնունդի (ամսական 100 եվրո) և գրպանի գումարով (ամսական 120 եվրո ամսական), ապահովագրությամբ և լեհերենի դասընթացներին մասնակցելու հնարավորությամբ։

Կամավորները պետք է լինեն 18-ից 30 տարեկան և ցուցաբերեն նախաձեռնողականություն, ստեղծարարություն և հետաքրքրված լինեն երեխաների, երիտասարդների ու տարեցների հետ աշխատանքով:

Երկու հնարավորությունների դեպքում էլ հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է:

EU4Culture-ը հայտարարում է շարժունակության դրամաշնորհների մրցույթ՝ Արեւելյան գործընկերության երկրների արվեստագետների եւ մշակույթի ոլորտի մասնագետների համար

ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Culture» (ԵՄ-ը՝ մշակույթի համար) ծրագիրը հայտարարում է շարժունակության դրամաշնորհների իր երրորդ մրցույթը՝ աջակցելու Արեւելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի արվեստագետներին ու մշակույթի ոլորտի մասնագետներին:

«EU4Culture» շարժունակության դրամաշնորհները տրամադրվում են պրակտիկայի, ճանաչողական այցերի, համաժողովների, մասնագիտական զարգացման, ինչպես նաեւ գիտելիքի փոխանակումն ու միջմշակութային երկխոսությունը խթանող այլ հնարավորությունների համար:

Մրցույթին կարող են մասնակցել մշակութային բոլոր բնագավառների գործիչները կամ մասնագետները: Նրանք պետք է լինեն վերոնշյալ երկրների 18 տարին լրացած քաղաքացիներ կամ օրինական բնակիչներ: Մրցույթը հատուկ հնարավորություններ է առաջարկում մայրաքաղաքներից դուրս բնակվող դիմորդներին:

Մրցույթը նախատեսված է չորս տեսակ շարժունակության գործողությունների ֆինանսավորման համար.

  1. Կարճաժամկետ (5-10 օրացուցային օր)՝ մինչեւ 1,500 եվրո.
  2. Միջնաժամկետ (մինչեւ 5 շաբաթ)՝ մինչեւ 3,500 եվրո.
  3. Երկարաժամկետ (մինչեւ 12 շաբաթ)՝ մինչեւ 5,000 եվրո.
  4. Վիրտուալ (առցանց մասնակցություն)՝ մինչեւ 1,000 եվրո։

Շարժունակության ծրագրերը կարող են իրականացվել 2023 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2024 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ԵՄ անդամ երկրներում, ԵՄ գործընկեր երկրներում եւ եվրոպական այլ երկրներում:

«EU4Culture» շարժունակության դրամաշնորհների դիմորդները պետք է մշակեն իրենց կողմից առաջարկվող միջազգային շարժունակության գործողության ծրագիր եւ բյուջե ու այն ներկայացնեն Գյոթե ինստիտուտի հայտերի ընդունման պորտալի (GAP) միջոցով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանում է մարտի 27-ին, ժամը՝ 15։00-ին (ԿԵԺ)։

Փետրվարի 16-ից 24-ը Zoom հարթակի միջոցով կանցկացվեն շարժունակության դրամաշնորհների վերաբերյալ տեղեկատվական հանդիպումներ: Խնդրում ենք գրանցվել նախապես։

«EU4Culture» շարժունակության դրամաշնորհները նպատակ ունեն խթանել Արեւելյան գործընկերության երկրների արվեստագետների եւ մշակութային մասնագետների միջեւ միջմշակութային երկխոսությունը եւ գիտելիքների փոխանակումը: Առաջին երկու դրամաշնորհային մրցույթների ընթացքում ծրագիրն աջակցել է 155 անհատների շարժունակության ծրագրերին: Մինչեւ 2024 թվականը կհայտարարվի եւս երկու մրցույթ։

«EU4Culture» ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի, Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի եւ Վրաստանում ֆրանսիական ինստիտուտի կողմից:

EU4Business. շարժունության սխեմա Արեւելյան գործընկերության երկրներում գործող գործարարության աջակցման կազմակերպությունների եւ ՓՄՁների համար

ԵՄ ֆինանսավորմամբ «ԵՄ-ը բիզնեսի համար՝ միավորելով ընկերություններին» ծրագիրը մեկնարկում է շարժունակության սխեմա, որը կհովանավորի Արևելյան գործընկերության երկրներում և ԵՄ-ում գործող թվով 50 գործարարության աջակցման կազմակերպություննների (ԳԱԿ) և 35 փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) անձնակազմերի միջև գործարար փոխանակումը 2023 թվականի փետրվարից մայիս ամիսներն ընկած ժամանակահատվածում։ Մասնակիցները միմյանց կներկայացնեն իրենց ընթացակարգերը, գործիքները և լավագույն փորձը՝ այդ կերպ ստեղծելով գործնական կապերի ընդլայնման լայն հնարավորություններ:

Ակնկալվում է, որ ՓՄՁ-ների միջև փոխանակումը կտևի մեկ ամիս, մինչդեռ ԳԱԿ-երի միջև փոխանակումը կարող է տևել մեկ կամ երկու ամիս:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 1-ն է։

Իմացիր ավելին

Ի հավելումն, ծրագրի շրջանակներում 2023 թվականին նախատեսվում են հետևյալ նոր գործողությունները.

–  ԳԱԿ շրջագայություն

Արևելյան գործընկերության երկրներում գործող թվով 35 ԳԱԿ-եր կմասնակցեն 5-օրյա առաքելությանը` գործնական կապերի ցանց ստեղծելու կամ իրենց ցանցն ընդլայնելու համար:

Իմացիր ավելին

ՓՄՁ արտահանման ակադեմիա

ԱլԳ ՓՄՁ-ների համար կկազմակերպվի վեբինարների շարք՝ աջակցելու նրանց արտահանման կարողությունների զարգացմանը: Ի թիվս բազմաթիվ միջոցառումների, Միջազգային առևտրի կենտրոնը (ITC) կներկայացնի Արևելյան գործընկերության առևտրի աջակցության հարթակը՝ EU4Business-ի մեկ այլ նախաձեռնություն, որն օգնում է բիզնեսներին բացահայտել արտահանման հնարավորությունները և հիմնական տեղեկատվություն է տրամադրում ԵՄ և տարածաշրջանային շուկայի կանոնների վերաբերյալ։

Իմացիր ավելին

Ոլորտային ճանաչողական այցեր

Ծրագրի գործունեության հինգ ոլորտներից յուրաքանչյուրի համար կկազմակերպվեն ճանաչողական այցեր՝ ԱլԳ տարածաշրջանի 25 ՓՄՁ-ների մասնակցությամբ: Ծրագիրը նախատեսում է հինգօրյա B2B փոխանակումներ և հանդիպումներ՝ գործող միջազգային առևտրային տոնավաճառներին զուգահեռ:

Asya Isoyan · ՎԶԵԲ-ը 16 մլն դոլարի վարկ կտրամադրի վրացական «Կրեդո Բանկ»-ին

Իմացիր ավելին

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:


Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։