Ալաբամա նահանգի Հանթսվիլ քաղաքի մոտ ռազմական ուղղաթիռ է կործանվել, հայտնում է BNO News-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին ու ականատեսներին։ Նրա խոսքով, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15.00-ի սահմաններում: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել մայրուղու վրա, իսկ մեքենաները չեն տուժել։ Գետնին բախվելուց հետո այն այրվել է։ Ականատեսները կադրեր են հրապարակել, որտեղ երեւում է, որ վթարի վայրից թանձր սեւ ծուխ է բարձրանում։ Հաղորդվում է, որ հրդեհն արագ մարվել է։
Տեղի բժշկական ծառայությունների տվյալներով՝ ողջ մնացածներ չկան։ Մինչդեռ օդանավում գտնվող մարդկանց թիվը դեռ պարզված չէ։
Մեդիսոն շրջանի շերիֆի գրասենյակը հայտնել է, որ իշխանություններն արդեն ժամանել են վթարի վայր: ԱՄՆ ավիացիոն իշխանությունները հեռուստաալիքին հաստատել են, որ դա ռազմական ուղղաթիռ է։ shantnews.am