Եվրախորհրդարանում վիզայի ազատականացման քննարկումը հետաձգվել է

Եվրախորհրդարանում վիզայի ազատականացման քննարկումը հետաձգվել է

Եվրախորհրդարանի լիագումար նիստը, որտեղ քվեարկության էր դրվելու Վրաստանի՝ վիզայի ազատականացման հարցը, հունվարի 18-ից տեղափոխվել է և ամենայն հավանականությամբ տեղի կունենա Փետրվարի 2-ին:

Նույն կերպ տեղափոխվել է նաև Ուկրաինայի հետ վիզայի ազատականացման հարցի քննարկումը: Փետրվարի 1-ի փոխարեն, այն տեղի կունենա ապրիլի 3-ին:
Եվրախորհրդարանը այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Վրաստանի, Ուկրաինայի և Կոսովոյի համար «սառեցման մեխանիզմ»-ի մասին դրական որոշում է ընդունել: Փաստաթղթին կողմ է քվեարկել 485 պատգամավոր, 132-ը դեմ է եղել, եւս 29-ը՝ ձեռնպահ:
«Սառեցման մեխանիզմ»-ը այս երկրների համար վիզայի ազատականացում ստանալու կարևոր խոչընդոտն էր:

www.aliq.ge



Opinion, pooling and voting