Գլխավոր լուսանկարում պատկերված են Ժդանովական գյուղում МТЗ -50 տրակտոր 2 փոցխերով աշխատելիս, 1973 թվական:
Գործողություններ, որտեղ անցյալում ականատես են եղել մարդիկ կամ մասնակցել, ներկայում մնում են հիշողության մեջ։ Մենք փորձեցինք ձեռք բերել հին եւ բարի ժամանակներից մնացած լուսանկարներ:
Ձեզ ենք ներկայացնում մի շարք հին լուսանկարներ եւ դրանց պատմությունը Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղի անցյալից:
Ալֆո Անտանոսյանը եզներով դաշտից ջուր եւ խոտ է բերում տուն, 1940 -1950 ական թվականներ:
Ժդանովականի կոլտնտեսության աշխատակիցները Գեղարդում 1972 թվական, աշուն: Նկարում՝ Վալոդ Խալաչյան, Պետրոս Կռունկյան, Արտյուշ Կռունկյան, Մերգելոս Մնոյան, Կարուշ Մարիկյան, Ապետնակ Մարիկյան, Սերոժ Խալաչյան, Մկրտիչ Սիմոնյան, Պետրոս Թամասյան եւ Վովա Անտանոսյան:
Т-25 տրակտոր, Ժդանովականի դաշտերում փոցխ անելիս:
Ժդանովականում բանակ են ճանապարհում մի խումբ երիտասարդների, որոնցից Գորգին Թամասյանը և Մուրադ Սիմոնյանը ծառայել են Աֆղանստանում, 1986 թվական:
Ժդանովկանցիներ՝ Արտյուշ Կռունկյանը, Ալֆո Անտանոսյանը, Մկրտիչ Սիմոնյանը եւ Ժոժիկ Անտանոսյանը Սոխումիում շրջագայելիս, 1975 թվական:
Թամասյան Արամը(Բրիգադիր) ցուցումներ է տալիս դեզ դնող Ալֆո Անտանոսյանին և մեխանիզատոր Վալոդ Խալաչյանին, 1972 թվական:
Ժդանովականի ավարտական դասարաններից մեկը Սարդարապատում, դասղեկ Ջեմմա Պիճոյանի գլխավորությամբ, 1974 թվական:
Ավելուկ հյուսելիս և ճաղ գործելիս:
Ժդանովականցիները, մոտավորապես 1970 -ական թվականներ:
Միսակ Սիմոնյանին բանակ են ճանապարհում. 1980 -ական թվականներ:
Ժդանովականցիները 1970 թվականին Սուբատան սարի աղբյուրի մոտ խորոված անելիս:
Ժդանովկանի բնակիչ Ալեքսան Բադոյանը դուխոբորների հետ խորոված անելիս:
Ներկայացնում ենք եւս մի քանի նկարներ որոնց մասին տեղեկությունը դեռեւս ճշտվում է:
Լուսանկարները եւ տեղեկությունը տրամադրել է Համեստ Անտանոսյանը:
Ավելացնենք նաեւ, եթե ունեք ձեր գյուղի կամ քաղաքի հին լուսանկարները եւ դրանց պատմությունը, կարող եք կապ հաստատել NOR ռադիոկայանի խմբագրության հետ եւ մենք կանդրադառնանք ձեր պատմությանը:
Կարդացեք նաեւ՝