«Սեփական օրինակով ուզում եմ մարդկանց ցույց տալ լինել բարեսիրտ և բարեգործ»,-Լուսիկ Աղաջանյան (տեսանյութ)

«Սեփական օրինակով  ուզում եմ մարդկանց ցույց տալ լինել բարեսիրտ և բարեգործ»,-Լուսիկ Աղաջանյան (տեսանյութ)

Օրոջալար գյուղի դպրոցի աշակերտները և քաղաքացիական կրթության ուսուցչուհի Լուսիկ Աղաջանյանը որոշել էին օգնել Գորելովկա գյուղից Նատալյա Չուչմաևայի ընտանիքին:

Երբ Նոր ռադիոն գրեց Նատալյա Չուչմաևայի կարիքավոր ընտանիքի մասին, շատերը ցանկացան օգնության ձեռք մեկնել նրանց: Ռուսաստանից փող ուղարկեցին այս ընտանիքին, տեղի բնակիչները ևս ցանկացան օգնության ձեռք մեկնել:

Օրոջալար գյուղի դպրոցի ուսուցչուհի Լուսիկ Աղաջանյանի խոսքով` դպրոցում քաղաքացիական կրթություն առարկան անցնելիս նրանք ունեն “Բարեգործություն և ինտեգրում” անվանմամբ դասընթաց և, երբ 2 ամիս առաջ նրանք տեսել են Նոր ռադիոյի կայքէջում Նատալյա Չուչմաևայի ընտանիքի մասին նյութը, որոշել են իրենց այդ դասընթացի շրջանակներում ամանորյա ակցիա կազմակերպել` օգնելով Գորելովկա գյուղի այդ ընտանիքին:

“Մենք այդ ակցիայի միջոցով փորձեցինք երեխաներին սովորեցնել օգնել կարիքավոր մարդկանց, ինչու չէ նաև օրինակ ծառայել մեր համայնքի համար”,- նշում է Լուսիկ Աղաջանյանը:

Տասներորդ դասարանի աշակերտները իրենց սեփական միջոցներով գնել էին մթերքներ և դպրոցական պարագաներ, որոնք հանձնեցին այս ընտանիքին:


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting