Դեկտեմբերի 14-ին Թբիլիսիում տեղի ունեցավ մի շարք հանդիպումներ էթնիկ փոքրամասնությունների և Վրաստանի Պաշտպանության նախարարության զինված ուժերի, Եվրոպական պլատֆորմի ոչկառավարական կազմակերպությունների և Վրաստանի Առաջին հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչների միջև:
Հանդիպման նպատակն էր էլ ավելի խորացնել Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո-Քարթլիի տարածաշրջաններում ապրող մարդկանց ինտեգրումը այն կառույցների հետ, որոնք զբաղվում են ազգային փոքրամասնությունների, ՆԱՏՕ-ի և Եվրոպական Միության հետ ինտեգրման հարցերով:
Հանդիպմանը ներկա էին ԶԼՄ-ների,Ախալցիխեի և Նինոծմինդայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսանողներ և երիտասարդներ Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո-Քարթլիի տարածաշրջաններից:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը, հանդիպումներից յուրաքանչյուրը հետաքրքիր և օգտակար էր երկու կողմերի համար էլ, քանի որ նրանք ձեռք բերեցին նորանոր տեղեկատվություն միմյանց մասին: Նրա խոսքով` 2017 թվականի հունվարի վերջին կկազմակերպվեն տեղեկատվական հանդիպումներ հենց տեղում` տարածաշրջաններում:
Նշված հանդիպումները կազմակերպել էին «Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժումը բազմազգ ռեսուրս կենտրոնի հետ համատեղ` Նախագահի վարչակազմի, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի և Վրաստանում Կանադայի դեսպանատան ֆինանասական աջակցությամբ:
Մանրամասները լսեք մեր նյութում.
Անաիտ Զալալյան