Տարեսկզբին Իրակլի Ղարիբաշվիլին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ հունվարի 1-ից Վրաստանում յուրաքանչյուր երրորդ և հաջորդ նորածիններին կտրվի 1000 լարի միանվագ վճարի իրավունք։ Սակայն Առողջապահության նախարարությունից JNEWS-ին ասացին, որ դա դեռ ուժի մեջ չէ։
Երկրի վարչապետի հայտարարությունը տարածել են ԶԼՄ-ները, սոցիալական ցանցերը, հայտարարվեց նաև հեռուստատեսությամբ։ Ախալքալաքի քաղաքապետարանի բնակիչները, Jnews-ից տեղեկանալով վարչապետի հայտարարության մասին, դիմել են Ախալքալաքի սոցիալական ծառայություն, որտեղից նրանց ասել են, որ դեռ նման օրենք չկա, ինչի մասին արդեն հայտարարվել էր, բայց մինչ այժմ ոչ մի հրաման չկա, թե երբ այն ուժի մեջ կմտնի, հստակ չենք կարող ասել, բայց այդ մասին կհրապարակենք։