
Փետրվարի 16-ի ուշ երեկոյան Եֆրեմովկա-Ժդանովական ճանապարհահատվածին ավտովթար էր տեղի ունեցել: Իրար էին բախվել երկու թեթև մարդատար ավտոմեքենաներ՝ հայկական պետհամարանիշերով։
Մեքենաները զգալի վնասվել էին։
NOR ռադիոկայանը այսօր՝ փետրվարի 17-ին տեղեկացավ, որ տուժածները տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց։ Մենք կապ հաստատեցինք հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի հետ, պարզելու թե ինչ վիճակում են գտնվում տուժածները։ Մենեջերը մեզ հայտնեց, որ թեթև մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 5 մարդ, որոնք եղել են ՀՀ քաղաքացիներ։ Նրանց հոսպիտալացման կարիք չի եղել և դուրս են գրվել հիվանդանոցից։