Դեկտեմբերի 1-ից Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները կարող են դիմել Նինոծմինդա քաղաքի Կրեդո բանկ և ապահովագրել իրենց ընտանի կենդանիներին:
Եթե դուք ապահովագրել եք ձեր կենդանուն, ապա տարվա ընթացքում, եթե օրինակ ձեր կովը վթարի ենթարկվի, կոտրի ոտքը կամ էլ հիվանդանա անբուժելի հիվանդությամբ, ապա բանկը կվճարի որոշակի գումար:
Եթե կովը գնահատվում է 1000 լարի, ապա ապահովագրության արժեքը կկազմի 40 լարի, իսկ վնասի համար հատուցվող գումարի չափը կլինի 400 լարի, եթե կովը գնահատվում է 1500 լարի, ապա այն ապահովագրելու համար անհրաժեշտ է մուծել 50 լարի, իսկ վնասի համար հատուցվող գումարի չափը կկազմի 600 լարի, իսկ եթե ձեր կովը գնահատվում է 1500 լարիից ավելի, ապահովագրման գումարը կկազմի 60 լարի, իսկ վնասի դեպքում բանկը ձեզ կվճարի 800 լարի:
Կենդանու արժեքը գնահատում է ինքը` ընտանի կենդանու սեփականատերը:
Մանրամասների մասին լսեք ստորև մեր նյութում.