Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 19-ից 23-ը Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ ուժեղ, հարթավայրերում անձրևի, ծովի վրա 3-4 բալանոց փոթորիկ. Բարձր լեռնային շրջաններում սպասվում է առատ ձյուն, բուք, մառախուղ և ձնահյուսի վտանգ, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։
Սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել Արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում, լեռնային շրջաններում սողանքային գործընթացների սկիզբ և ակտիվացում։ Ավտոճանապարհների առանձին հատվածներում սահմանափակվելու է երթևեկությունը։sknews.ge