
Ձյան առատ տեղումների և բքի պատճառով Վրաստանի գլխավոր ավտոճանապարհներին սահմանափակումներ են:
Ինչպես տեղեկացանք Ճանապարհների վարչությունից, ժամը 11:00-ի դրությամբ Նինոծմինդա-Ծալկա – Թբիլիսի ուղղությամբ ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտի համար։ Ինչպես մեզ ասացին, դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի, քանի որ բուքը պետք է դադարի, որպեսզի տեսանելիություն լինի, ճանապարհը մաքրվի։
Նինոծմինդա-Բավրա ուղղությամբ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտի համար.
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ բեռնատարների համար: