Ինչ իրավիճակ է Նինոծմինդայի մունիցիպալիտետի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Նինոծմինդայի մունիցիպալիտետի ճանապարհներին

Ձմեռային ճանապարհները մունիցիպալիտետների, ներառյալ Նինոծմինդայի մունիցիպալիտետի համար ենթակառուցվածքի կարևոր տարր են:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղեր տանող ճանապարհները փետրվարի 20-ի ժամը 11:30-ի դրությամբ բարվոք վիճակում են՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ գյուղերում բուք է, տեսանելիությունը՝ վատ։

Փոխքաղաքապետ Արմեն Բդոյանի խոսքով, ընդհանուր առմամբ, շրջանի գյուղեր տանող ճանապարհների վիճակը լավ է:. Ձնաբքի պատճառով միայն Նինոծմինդայի մունիցիպալիտետի Տամբովկա գյուղ տանող ճանապարհն է անմխիթար վիճակում՝ տեսանելիության բացակայության պատճառով։ Մյուս գյուղերի ճանապարհների վիճակի մասին համայնքապետը դեռ տեղեկություն չի ստացել։

Բդոյանին մունիցիպալիտետի գյուղերի ճանապարհների մասին հայտնում են գյուղի ներկայացուցիչներն ու մասնագետները։

Նինոծմինդայի մունիցիպալիտետը գտնվում է լեռնային տարածքում, որտեղ ձմռանը զգալի քանակությամբ ձյուն է տեղում, ինչպես նաև սաստիկ սառնամանիքներ։ Այս պայմաններում հատկապես հրատապ խնդիր է դառնում ճանապարհային անվտանգությունը։ Ձմեռային ճանապարհներին երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Նինոծմինդայի մունիցիպալիտետում մի շարք միջոցառումներ են իրականացվում։ Ձմռանը ճանապարհները մաքրվում են ձյունից և մերկասառույցից, ինչպես նաև ճանապարհի մակերեսը ցողում են հատուկ ռեակտիվներով, որոնք օգնում են կանխել սայթաքումը և նվազեցնել վթարների ռիսկը: Բացի այդ, վարորդները պետք է հետևեն նաև ճանապարհային երթևեկության կանոններին, լինեն ուշադիր և զգույշ վարելիս հատկապես ձմեռային եղանակին։ Վարորդները նաև պետք է հաշվի առնեն ճանապարհների յուրահատկությունները և եղանակային պայմանները՝ չնախատեսված իրավիճակներից և վթարներից խուսափելու համար։