Նինոծմինդայի մունիցիպալիտետն ունի 32 գյուղ։ Մինչ օրս դրանցից 8 -ը գազաֆիկացված չէ։ Իսկ այն գյուղերը որոնք գազաֆիկացված են այսօր բախվել են գազի սակավության խնդրին: Տաք եղանակներին բնակիչները ավելի քիչ են գազ սպառում եւ ըստ այդմ մեծ ճնշումով գազը պարտադիր չէ, իսկ ձմռան ամիսներին երբ մարդիկ օգտագործում են գազի կաթսաներ, գազի պահանջարկը բազմապատկվում է այս դեպքում էլ գազը չի հերիքում:
Վերոնշյալ խնդրին բախվել են Գանձայի գյուղական համայնքի բնակիչները:
Գանձայի բնակիչներից Տիգրան Նալբանդյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Քանի որ այսօր բնակիչներից շատերը անցել են կենտրոնական ջեռուցման համակարգի, գազի սակավությունը մեծ խնդիր է առաջացնում, հատկապես երեկոյան ժամերին չի բավականացնում գազի կաթսաների բնականոն աշխատանքի համար: Մարդիկ ստիպված են փնտրել այլ միջոցներ տները ջեռուցելու համար»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Գանձայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Հրահատ Սիրականյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ գազի մատակարարումը կարելի է ասել վերականգնվել է, սակայն եթե սառնամանիքը ուժեղ լինի հնարավոր է նորից գազի սակավություն զգացվի, քանի որ այդ դեպքում ծախսը ավելի մեծանում է: Նույն խնդիրը գոյություն ունի նաեւ Փոկա եւ Սաղամո գյուղերում:
Այս հարցի շուրջ զրուցեցինք նաեւ գազաբաշխիչ SJGC ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանի հետ:
Նրա խոսքով. «Միանգամից գրանցվել է գազի սպառման շատ մեծ աճ վերջին ժամանակներում, այդ պատճառով որոշ գյուղերում գազը չի հերիքում: Քանի որ հիմա գազի սպառումը ավելի մեծացել է, իսկ գազի խողովակները նախատեսված չեն այդպիսի մեծ ճնշման համար, այդ պատճառով գարունը պլանավորում ենք նոր գազատար անցկացնել եւ վերոնշյալ գյուղերը տեղափոխենք այդ գծի վրա: Այս պահի դրությամբ ոչինչ փոխել հնարավոր չէ»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝