Վրաստանում ամենամսյա սոցիալական նպաստները տրվում են համապատասխան սոցիալական միավորներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև ծնողազուրկ երեխաներին։ Jnews-ը հրապարակում է Վրաստանի սոցիալական ծառայության գործակալությունից ստացված տեղեկությունը։ Աղբյուր՝ Jnews.ge
Սահմանափակ կարողություններ ունեցող անձինք
Սահմանափակ կարողություններ ունեցող անձինք կարող են ստանալ ամենամսյա դրամական օգնություն, որը կախված է հաշմանդամության կատեգորիայից։
Նպաստը տրամադրվում է միայն այն անձանց, ովքեր իրենց կարգավիճակը հաստատող փաստաթղթեր են ներկայացրել Սոցիալական ծառայությունների գործակալության Ախալքալաքի կենտրոն։
Սահմանափակ կարողություններ ունեցող անձի կարգավիճակ կարող են ստանալ այն անձինք, ովքեր հետազոտվել են և ունեն հիվանդացության վերաբերյալ բժշկի եզրակացություն։ Այդ եզրակացությունն անձը պետք է ներկայացնի Ախալքալաքի հիվանդանոցի բժշկական փորձաքննության հանձնաժողով։
Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի բժշկական փորձագետները հաշմանդամության կատեգորիա մարդկանց տալիս են ըստ կլինիկական եզրակացության։ Կլինիկական եզրակացություն կարող է տալ միայն կլինիկան, որտեղ մարդն անցնում է ամբողջական հետազոտություն։
Ծնողազուրկներ
Նպաստ ըստ սոցիալական միավորների
Միավորների վրա հիմնված սոցիալական աջակցությունը հասանելի է 0-ից 120 000 միավոր ունեցողներին: Սոցիալական աջակցության չափը կախված է միավորներից։ Որքան ցածր է միավորը, այնքան անձը/ընտանիքը քիչ է համարվում սոցիալապես պաշտպանված:
Սոցիալական միավորները, որոնք ցույց են տալիս ընտանիքի/անհատի սոցիալական ապահովության աստիճանը կարելի է ստանալ, Ախալքալաքի Սոցիալական աջակցության գործակալության կենտրոնում, լրացնելով դիմումի ձևը: Դրանից հետո մեկ ամսվա ընթացքում սոցիալական գործակալը գնում է դիմողի տուն և լրացնում ձևաթուղթը` հիմնվելով դիմողի պատասխանների վրա: Այնուհետեւ տվյալները մուտքագրվում են ծրագրում, որն էլ որոշում է միավորները։
Ախալքալաքի մունիցիպալիտետի սոցիալապես անապահով բնակիչները կարող են օգտվել նաև մունիցիպալիտետի քաղաքապետարանի սոցփաթեթից, որը հիմնականում նախատեսում է միանվագ նպաստ, ինչպես նաև աջակցություն գործառական և կրթական հարցերում: