Դանակահարություն Ախալքալաքում, բերման են ենթարկվել հայր և որդի

Դանակահարություն Ախալքալաքում, բերման են ենթարկվել հայր և որդի

Փետրվարի 18-ի երեկոյան Ախալքալաքում տեղի ունեցած դանակահարությունից հետո Ներքին գործերի նախարարության Ախալքալաքի բաժանմունքի աշխատակիցները բերման են ենթարկել երկու մեղադրյալի՝ հոր և որդու։ Նրանք մեղադրվում են դիտավորյալ սպանության փորձի և բռնության մեջ։ Գրում է jnews.ge-ն:

փետրվարի 18-ին, երեկոյան, Ախալքալաքի միջին տարիքի բնակիչների միջև դանակահարություն է տեղի ունեցել։ Որովայնի խոռոչի կտրած-ծակած վնասվածքով Ախալքալաքի հիվանդանոց է տեղափոխվել Ախալքալաքի բնակիչ Ա.Ռ.-ը: Նրան շտապ վիրահատել են: Բժիշկները նրա վիճակը նորմալ են գնահատում։

Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ Ախալքալաքի ոստիկանության աշխատակիցները 24 ժամվա ընթացքում թարմ հետքերով բերման են ենթարկել կասկածյալ հորն ու որդուն։ Դեպքի առթիվ գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ երկու հոդվածներով։ Բռնության (Վրաստանի ՔՕ 126-րդ հոդվածի 1-ին մաս) և սպանության փորձի (Վրաստանի ՔՕ 19-108-րդ հոդված) փաստերով: Սպանության փորձը նախատեսում է «տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում՝ զենքի հետ կապված իրավունքների սահմանափակմամբ կամ առանց դրա»։

Դանակահարություն Ախալքալաքում