Առավոտյան լուրեր

Առավոտյան լուրեր

Վրաստան

  • Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ աղքատությունն ու գործազրկությունը երկրում հասել են պատմական նվազագույնի, իսկ երկրի տնտեսությունը շարունակում է աճել։
  • Ռուսաստանը դարձել է Վրաստանի հիմնական առևտրային գործընկերը՝ 2023 թվականի հունվարին։
  • Վրաստանի նախագահը չի պաշտպանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը, որը խորհրդարանում նախաձեռնել է «Ժողովրդի ուժ» շարժումը, հաղորդում է նախագահի աշխատակազմը։
  • «Վրացական երազանքը» կաջակցի «Ժողովրդի ուժին» օտարերկրյա գործակալների մասին օրինագծին։

Թուրքիա

  • Թուրքիայի հարավ-արևելքում, փետրվարի 20-ին, 17 րոպեի ընթացքում երկու նոր ուժգին ցնցումներ են արձանագրվել՝ նախ 6,4, իսկ հետո՝ 5,8 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ: Նոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է չորսի։
  • Թուրքիայի Հաթայ նահանգում փետրվարի 20-ին տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով տուժել է մոտ 300 մարդ, 18-ի վիճակը ծանր է, հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
  • Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը անցել է 41 հազարից, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է գրեթե 84 հազար շինություն։
  • Սիրիայում երկրաշարժերի պատճառով 8500-ից ավելի մարդ է զոհվել, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է մոտ 4 հազար շինություն։
  • Փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում տեղի ունեցած երկրաշարժի հետցնցումների թիվը տարածաշրջանում գերազանցել է 4 հազարը։

Աշխարհում

  • Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմի օրոք Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմ չէր սկսելու։
  • ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները։
  • Չինաստանը զգուշացրել է Ուկրաինայի ճգնաժամի վերահսկողությունից դուրս գալու վտանգի մասին։
  • Թրամփը խոստացել է անհապաղ զանգահարել Պուտինին և Զելենսկիին, եթե նա հաղթի ընտրություններում։