Euronews-ը գրում է Վրաստան մուտք գործած ռուսների մասին և նշում, որ այդտեղ բնակվող ռուսները սովորում են պետական լեզուն՝ Վրաստանում գրանցված իրենց բիզնեսը ճիշտ կառավարելու համար։ Ըստ Euronews-ի՝ ռուսների մեծ մասը չի էլ պատրաստվում լքել Վրաստանը:
Պաշտոնական տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր Վրաստան-Ռուսաստան սահմանը հատել է 1,5 մլն ռուսաստանցի. հայտնի չէ, թե քանիսն են մնացել Վրաստանում:
Հարցումների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիների մոտավորապես 70 տոկոսը բացասաբար է վերաբերվում այս փաստին և կարծում է, որ այդ գործընթացը բացասաբար կանդրադառնա երկրի վրա։ Վրացիների մեծ մասը կողմ է հյուսիսային հարևանի՝ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի հաստատմանը։
Transparency International-ի տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է ավելի քան 15 հազար ռուսական բիզնես։ Դրա պատճառով փորձագետները կարծում են, որ ՌԴ-ից հեռացած ռուսները եկել են Վրաստանում հաստատվելու: aliq.ge