Պրահան Չեխիայի Հանարապետության մայրաքաղաքն է, որը միաժամանակ հանդիսանում է նաև Եվրոպայի ամենահայտնի հանգստավայրերից մեկը:
Քաղաքը գտնվում է Վլտավա գետի ափին: Այն հրաշալիորեն պահպանված մի քաղաք է` հիասքանչ ճարտարապետությամբ, որը չի ավերվել նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Հայտնի տեսարժան վայրերից են Կարլի Կամուրջը, Հին Քաղաքի Հրապարակը, Պրահայի ամրոցը և այլն: 1992 թվականին քաղաքի պատմական տարածքը, որը զբաղեցնում է ավելի քան 866 հեկտար տարածք, ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային և Բնության Ժառանգության ցանկում:
Քաղաքի անվանումը շատ վեճերի տեղիք է տվել։ Սովորաբար «Praha» բառը կապում են չեխ․՝ prah` «շեմ» բառի հետ։ Այդ առումով մեծ տարածում ունի իմաստուն Լիբուշեի լեգենդը։ Նա անտառ է ուղարկում ծառաներին, ովքեր այնտեղ գտնում են մարդու, որը տան շեմի համար տախտակ էր տաշում։ Այստեղից էլ իբր առաջացել է «Պրահա» անունը։
Գարուշ Արզումանյան, Պրահա