
Լեռնային Ղարաբաղում՝ Մարդակերտի շրջանում՝ խաղաղապահների պատասխանատվության գոտում, ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել, զոհեր և վիրավորներ չկան, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
«Մարդակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել, զոհեր և վիրավորներ չկան»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ բանակցություններ է վարելու։ Շարունակվում է նաև Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի անարգել երթևեկությունը վերականգնելու բանակցային գործընթացը։