Վրաստանի ԱԳՆ-ն Բելառուսին կոչ է անում հարգել երկրի տարածքային ամբողջականությունը

Վրաստանի ԱԳՆ-ն Բելառուսին կոչ է անում հարգել երկրի տարածքային ամբողջականությունը

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Բելառուսի Հանրապետության նախագահի հանդիպումը օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ՝ կապված օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչ Ասլան Բժանիայի Բելառուսի Հանրապետություն ժամանելու հետ։

Վրաստանի ԱԳՆ-ի կարծիքով՝ այս գործողությունը Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմը օրինականացնելու փորձ է։

«Նշված գործողությունը կոպտորեն խախտում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և փորձ է լեգիտիմացնելու ռուսական օկուպացիոն ռեժիմը։

Մենք կոչ ենք անում Բելառուսին հարգել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, դադարեցնել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին հակասող գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օկուպացված Աբխազիայի առաջնորդ Ասլան Բժանիայի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ինչո՞ւ է Վրաստանի ղեկավարությունն այդքան կտրուկ արձագանքում մեր հանդիպումներին։ Միգուցե այդ հարաբերությունները ծառայեն աբխազ և վրացի ժողովուրդների խաղաղությանը և բարեկամությանը»։