2023 թվականին Ռուսաստանի մոտ 137 000 քաղաքացի է մուտք գործել Վրաստան, 150 913-ը դուրս է եկել. ՆԳՆ

2023 թվականին Ռուսաստանի մոտ 137 000 քաղաքացի է մուտք գործել Վրաստան, 150 913-ը դուրս է եկել. ՆԳՆ

Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի խոսքով՝ 2023 թվականի հունվարի 1-ից մինչ օրս Վրաստան է մուտք գործել մոտ 137 հազար ՌԴ քաղաքացի, իսկ 150 913-ը՝ հեռացել։

Ինչպես Գոմելաուրին ասել է խորհրդարանում «նախարարական ժամ» ձևաչափով ելույթի ժամանակ, ՌԴ քաղաքացիների մուտքը Վրաստան աճել է 2020-2021 թվականների համեմատ։

«2022 թվականին Ռուսաստանի 869 874 քաղաքացի է մուտք գործել, ընդհանուր առմամբ սա միլիոն 400 անցում է։ Մենք գիտենք, որ սահմանին շատ տաքսու վարորդներ կան, որոնք բեռներ են տեղափոխում։ Ռուսաստանի քաղաքացին կարող է սահմանը հատել օրական 3 կամ 5 անգամ։

2022 թվականին մեկնել է 809 873 ՌԴ քաղաքացի։ Այստեղ խոսքը անձերի մասին է, ոչ թե սահմանահատումների:

2019 թվականին Ռուսաստանի մեկ միլիոն 64 հազար քաղաքացի է մուտք գործել, իսկ մեկ միլիոն 67 հազար քաղաքացի դուրս է եկել։ Համաձայն եմ, որ այն աճել է 2020-ի և 2021-ի համեմատ, թեև 2019-ին և 2018-ին շատ ավելի շատ ՌԴ քաղաքացիներ են մուտք գործել, այն 300,000-ով ավելի է եղել, քան 2022-ին։ Փաստ է, ես այս թվերը չեմ բերել, դրանք վիճակագրություն են։

2023 թվականին Ռուսաստանի մոտ 137 հազար քաղաքացի է մուտք գործել, իսկ 150 հազար 913 ՌԴ քաղաքացի դուրս է եկել։ 2023 թվականի հունվարի 1-ից ի վեր 13934-ով ավելի ՌԴ քաղաքացի է դուրս եկել, քան մուտք է գործել։

Այն, որ Վրաստանում կատաստրոֆիկորեն ավելացել է ՌԴ քաղաքացիների թիվը և աղետ է տեղի ունենում, իրականում աղետ տեղի չի ունենում։

Ես չեմ խոսում սահմանը հատելու մասին։ Մեկ մարդ կարող է օրական 30 անգամ հետ ու առաջ անցնել սահմանը։ Այս մարդուն չի կարելի գնահատել 30 հոգի, սա 1 հոգի է»,- ասել է Վախթանգ Գոմելաուրին։

Նախարարի խոսքով՝ ուկրաինական պատերազմի սկզբից՝ անցյալ տարվա փետրվարի 24-ից մինչ օրս ՌԴ 917 հազար քաղաքացի է մուտք գործել, իսկ 866 հազար մարդ դուրս է եկել Վրաստանից։