Փետրվարի 21-ին, ժամը 19:00-ի սահմաններում Մառնեուլի-Բոլնիս կապող ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Ականատեսների վկայությամբ՝ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. Միջադեպը տեղի է ունեցել Մառնեուլի-Բոլնիս կապող ճանապարհի Քոլագիրի գյուղում։
Ըստ «Մառնուելի» ռադիոյի՝ ավտոմեքենայի վրաերթի ենթարկված հետիոտնը միջին տարիքի տղամարդ է։ Վթարի հետևանքով նա մահացել է։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։