Թբիլիսիում «Ոստիկանական քաղաք» կկառուցվի

Թբիլիսիում «Ոստիկանական քաղաք» կկառուցվի

Պետությունը կարևորում է ոստիկանության աշխատակիցների համար համապատասխան միջավայրի ստեղծումը, հայտարարել է ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին։ aliq.ge

Նա նշել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից  ոստիկանների, պարեկային տեսուչների, սահմանապահների, հրշեջների և ներքին գործերի նախարարության բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են 10 տոկոսով։

2023-ից սկսած լրիվ դրույքով աշխատողների աշխատավարձն աճել է 20 տոկոսով, իսկ մյուս աշխատողներինը՝ 10 տոկոսով։ 2022-2023 թվականներին նախարարության աշխատակիցների աշխատավարձերն ընդհանուր առմամբ աճել են 30 տոկոսով։

Նախարարը կարևորել է վարչապետի նախաձեռնությունը, ըստ որի՝ աշխատանքներ են սկսվել «Ոստիկանական քաղաքի» կառուցման ուղղությամբ։

«Այս «քաղաքը» կկառուցվի Թբիլիսիում՝ Պոլիտկովսկայայի փողոցում, առաջին փուլում մոտ 1000 ոստիկան բնակարան կստանա։ Պետության համար կարևոր է ոստիկանների համար ստեղծել համապատասխան միջավայր՝ նրանց կենսապայմանները բարելավելու, ոգևորելու և խրախուսելու համար», — ասել է Վախթանգ Գոմելաուրին։