Ախալքալաքում աղջիկ փաղցնողները կպատժվեն

Ախալքալաքում աղջիկ փաղցնողները կպատժվեն

լուսանկարը՝ արխիվից

Ախալքալաքում Օլավերդ գյուղի մի խումբ երիտասարդներ «հարսնացու են առևանգել», հարսնացուի հարազատները բողոք են ներկայացրել ոստիկանություն՝ ազատությունից ապօրինի զրկելու փաստով։ Վրաստանի ՆԳՆ-ն գործ է հարուցել Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածի 3-րդ մասով, որի համաձայն՝ մեղավորներին սպառնում է 7-ից 10 տարի ազատազրկում։

Ախալքալաքում «հարսնացուի առևանգումն» արդեն այնքան էլ հաճախակի երևույթ չէ, որքան նախկինում էր։ Հիմա, իմանալով, որ դրա համար լուրջ պատիժ է սպասվում իրենց, երիտասարդները առևանգում են, եթե վերջիններս վստահ են, որ հարսնացուն իրապես համաձայն է դառնալ առևանգողի կինը։ Սակայն, եթե հարսնացուի հարազատները բողոք ներկայացնեն ոստիկանություն, և աղջիկը նույնպես դեմ լինի առևանգմանը, ապա առևանգողներին սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում։ Այս հանցագործությունը քրեական օրենսգրքով սահմանվում է որպես ազատությունից ապօրինի զրկում։ Դե իսկ կոնկրետ այս դեպքում օլավերդցիների կողմից առևանգումը դիտվում է որպես մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ իրականացված ազատությունից ապօրինի զրկում։ jnews.ge