
«Դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է. երեկ իր կայացրած վճռով սա արձանագրեց Համաշխարհային բարձրագույն դատական ատյանը՝ ի հեճուկս միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպի: Հաագայի դատարանը հստակ արձանագրեց նաև ԼՂ միավորի գոյությունը». կառավարության այսօրվա նիստին փաստել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունը Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների: