Կեղծ անձը հաստատող փաստաթղթեր և վարորդական վկայականներ պատրաստելու համար ձերբակալվել է 2 անձ

Կեղծ անձը հաստատող փաստաթղթեր և վարորդական վկայականներ պատրաստելու համար ձերբակալվել է 2 անձ

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները կեղծ պաշտոնական փաստաթղթեր պատրաստելու և ստորագրելու փաստով երկու անձի են ձերբակալել։

Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալները ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով շահագրգիռ անձանց համար սիստեմատիկ կերպով պատրաստել և ձեռք են բերել անձը հաստատող կեղծ փաստաթղթեր։

Նրանք ձերբակալվել են 1250 եվրոյի դիմաց Վրաստանի քաղաքացու կեղծ վարորդական վկայական և օտարերկրյա քաղաքացու կեղծ վկայական ստանալու փաստով։

Գործակալության տեղեկություններով՝ քննչական գործողությունների արդյունքում օտարերկրյա քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը լրացուցիչ հանվել են։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 3-ից 6 տարի ժամկետով։

Նշված հանցագործության մեջ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։sknews.ge